ԱՄԲ-ի օգնությամբ հղիացած բլոգերը ծննդաբերության ժամանակ մահացել է
Advertisement 1000 x 90

ԱՄԲ-ի օգնությամբ հղիացած բլոգերը ծննդաբերության ժամանակ մահացել է

Իսպանիայից 30-ամյա բլոգեր Վանեսա Ֆերնանդես Արանգոն արտակարգ կեսարյան հատման ժամանակ մահացել է: Ըստ Daily Mail-ի՝ կնոջ մահվան պատճառը կաթվածն է:

Իսպանուհին հղիության 38-րդ շաբաթում է եղել: Նրան հոսպիտալացրել են ուշագնացության գանգատներից հետո: Բժիշկները որոշել են վիրահատել նրան: Վիրահատական միջամտության ժամանակ Արանգոյի սիրտը կանգ է առել:

Վանեսա Արանգոն հայտնի է դարձել իր vanefergo87 բլոգի շնորհիվ, որտեղ պատմել է առողջական խնդիրների և հղիանալու անհաջող փորձերի մասին: Որոշ ժամանակ անց նա ամուսնու հետ որոշել է դիմել արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) օգնության, որն էլ ապահովել է երկար սպասված արդյունքը:

Իր բլոգում իսպանուհին ընտանիքի համալրման հեռանկարը «տառապանքների վերջ» է կոչել: Հղիության ամբողջ ընթացքում կինը բաժանորդներին մանրամասն նկարագրել է ինքնազգացողությունը: Նրա vanefergo87 բլոգը փակվել է:

med.news.am



Նման նյութեր