Սպորտ, առողջ սնունդ և բնական կոսմետիկա. Երևանում ցուցահանդես է կազմակերպվել առողջ կենսակերպի թեմայով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպորտ, առողջ սնունդ և բնական կոսմետիկա. Երևանում ցուցահանդես է կազմակերպվել առողջ կենսակերպի թեմայով

#HealthyLifestyleExpo2018 ցուցահանդեսում, որը, ինչպես կարելի է անվանումից կռահել, նվիրված է առողջ կենսակերպին (ԱԿՊ), կարելի մեծ թվով հետաքրքիր բան գտնել՝ մարզադահլիճների ու մարզական ակումբների մասին տեղեկություններից սկսած, որտեղ կարելի է զբաղվել տարբեր մարզաձևերով, մինչև սննդամթերքներ, որոնց մենք դեռևս հազվադեպ ենք հանդիպում խանութների վաճառասեղաններին:

Վերջինների թվում են, օրինակ, հաճարից մակարոնը, որը շատ ավելի օգտակար է սովորական ալյուրից պատրաստվածից, «կանաչ» չտապակած հնդկաձավարը և նույնիսկ հնդկաձավարի «ԱԿՊային» փաթիլները, որոնք համով քիչ են տարբերվում հայտնի եգիպտացորենի փաթիլներից, սակայն ավելի օգտակար են և քիչ կալորիական:

Կան նաև բնական կեսմետիկայի մի քանի ստենդներ, որոնք արտադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դրանց թվում են բավականին հետաքրքիր արտադրանքներ մաշկի և մազերի համար, որոնց հիմքը կազմում է հալվեի տերևների հյութը:

Ցանկության դեպքում ցուցահանդեսում կարելի է շատ մթերքներ ձեռք բերել, հաճախ՝ զեղչով: Սակայն երբեմն զեղչին պետք է արժանանալ. մարզական ակումբների ստենդի մոտ կարելի է բաժանորդագրի 50 տոկոս զեղչ ստանալ՝ կատարելով «երկգլուխ մկանի մարզման հանտելների 50 բարձրացում»: Տղամարդկանց հանտելները  կշռում են 12,5 կգ, կանանց համար նախատեսվածները՝ 5 կգ: Դա հեշտ է միայն առաջին հայացքից. ցուցահանդեսում NEWS.am Medicine-ի թղթակցի գտնվելու ընթացքում միայն մեկ երիտասարդ վարժությունը կատարեց անհրաժեշտ թվով: Նա, պարզվեց, սուսերամարտի թիմի մարզիկ է:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև մի քանի բժշկական կենտրոններ և այսպես կոչված՝ վելնես-կենտրոններ, որոնք ե՛ւ օրգանիզմի, ե՛ւ արտաքին տեսքի առողջացման ծառայություններ են տրամադրում:

Ցուցահանդեսում տեղադրված է նաև Հայաստանի առողջապահության նախարարության ստենդը, որտեղ կարելի է շատ օգտակար տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչպես թողնել ծխելը և ինչու է դա այդքան կարևոր: Ստենդում ներկայացված է նաև DJ պատվաստանյութը, որը հայտնի է ոչ միայն լավ երաժշտություն ու «խրախճանքներ» սիրող մարդկանց շրջանում, այլև առողջ կենսակերպի ու ծխելուց հրաժարվելու գաղափարներն առաջ մղող մարդկանց շրջանում:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ անհնար է գերագնահատել առողջ կենսակերպին նվիրված ցուցահանդեսի դերը: Այսօր ոչ ինֆեկցիոն հիվանդությունները առողջապահության ոլորտում լուրջ խնդիր են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. եթե շատ տարիներ առաջ մարդիկ մահանում էին ինֆեկցիոն հիվանդություններից, ապա այսօր նրանց սպանում են սրտի և անոթների հիվանդությունները, դիաբետը և քաղցկեղը:

«Հայաստանում մահվան դեպքերի 80 տոկոսը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի հետ: Սա շատ լուրջ թիվ է: Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է լուրջ պայքար սկսել վտանգի գործոնների դեմ, որոնք առաջացնում են այս ոչ ինֆեկցիոն հիվանդությունները. դրանք են՝ ծխելը, ֆիզիկական ակտիվության պակասը, սխալ սնվելը»,- նշեց փոխնախարարը:

med.news.am