Մոլոկաններին համարում են գաղտնապահ, չշփվող։ Սակայն արդեն հինգ տարի է, ինչ հայաստանյան Ֆիոլետովո գյուղում, որում հիմնականում մոլոկաններ են ապրում, մեծ հաջողությամբ հյուրատուն է գործում։
Հաճախ մեզ՝ երևանցիներիս մոտ խնդիրներից, քաղաքի աղմկից ու բուռն քաղաքական կրքերից փախչելու ցանկություն է առաջանում։ Եթե բյուջեն սուղ է, ապա փախուստ է կազմակերպվում է դեպի Հայաստանի սահմաններ, ու այդ դեպքում չի հաջողվում հանգստանալ իրարանցումից ու ձանձրացնող լուրերից․ այստեղ տեղեկությունը հասանելի է նույնիսկ ամենահեռավոր գյուղերում։
Կարող եք պատկերացնել ուրախությունս, երբ հայտնաբերեցի, որ հենց Հայաստանում հայկական ամեն ինչից հանգստանալու կատարյալ տեղ կա։ Դա Ֆիոլետովո մոլոկանների գյուղում գործող Ռուդոմյոտկինների հյուրատունն է։
«Սկզբում վախենում էինք նման մի բան ձեռնարկել։ Մեր համայնքի պես փակ համայնքներում չեն ողջունում զբոսաշրջիկներին, օտար մարդկանց։ Մտածում էինք՝ բա որ վատ մարդիկ գան։ Բայց ամեն ինչ լավ ստացվեց, արդեն հինգ տարի է տարբեր երկրներից մարդկանց ենք դիմավորում ու ճանապարհում»,- պատմում է տեղի «հյուրանոցի» տիրուհի Նատալյա Մաքսիմովնան։
Հինգ տարի առաջ զբոսաշրջային գործակալություններից մեկը Ֆիոլետովոյի ամենագեղեցիկ տանը ապրող ընտանիքին առաջարկեց այդ տարածքով անցնող զբոսաշրջիկների համար ճաշեր պատրաստել։ Ռուդամյոտկինները վախենալով համաձայնեցին, իսկ հիմա ոչ միայն կերակրում են զբոսաշրջիկներին, այլև լրացուցիչ գումարի դիմաց գիշերակացի տեղ են տրամադրում։
Պատահական չէ, որ գյուղի ամենագեղեցիկ տունը հենց այս ընտանիքին է պատկանում։ Նատալյայի ամուսինը՝ Միխայիլը, ոսկե ձեռքեր ունի, ժամանակին ռուսական Կալուգա քաղաքում է աշխատել, աշխարհահռչակ թանգարանում։ Նա է պատրաստել փայտե աստիճանը, կահույքը, դրսի կողմից տունը ներկել է հին սլավոնական ոճով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am