Սասուն Միքայելյանի աղջիկը մարզպետարանում տեղավորվել է աշխատանքի. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սասուն Միքայելյանի աղջիկը մարզպետարանում տեղավորվել է աշխատանքի. hraparak.am

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այսօր ամփոփում է պաշտոնավարման 100 օրը։ Նա ներկայացրեց, թե ինչ են արել այս ընթացքում և ինչ հեռանկարներ ունեն։

Անդրադառնալով «Հրապարակ»-ի հարցին, թե մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ ինքը կադրային ջարդ է իրականացրել, ընդհանուր առմամբ քանի աշխատակից է աշխատանքից ազատվել և արդյոք Սասուն Միքայելյանի աղջկան «տեղավոորել» է մարզպետարանում աշխատանքի, նա նշեց. «Երբ իշխանության է գալիս նոր քաղաքական ուժ, նշանակում է իր մարզպետին, բնական է, որ քաղաքական և հայեցողակարգային պաշտոնները պիտի փոխվեն։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում հիմնովին փոխվել են նախկին իշխանության ներկայացուցիչ բոլոր հայեցողակարգային և քաղաքական պաշտոնյանները»։

Սասուն Միքայելյանի աղջկա աշխատանքի անցնելու վերաբերյալ էլ ասաց. «Սասուն Միքայելյանի դուստրը մեր փոխմարզպետներից մեկի տեղակալն է»։

hraparak.am