Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ դպրոցներում սեռական բռնության գործով մեղադրյալ, չիլիացի հոգևորական Քրիստիան Պրեհտա Բանյադոսին զրկել է հոգևոր կոչումից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է առանց բողոքարկման հնարավորության «ի բարօրություն Եկեղեցու» Քրիստիան Պրեհտա Բանյադոսին զրկել հոգևոր կոչումից և ազատել կոչումից բխող բոլոր պարտավորություններից»,-ասված է Սանտյագոյի արքեպիսկոպոսարանի տարածած հաղորդագրությունում։
Բանյադոսը մեղադրյալներից մեկն է ուսումնական հաստատություններում աշխատող հոգևորականների կողմից սեռական բռնության գործով։ Տուժածների մեծ մասը անչափահաս է եղել վերոհիշյալ հանցագործության պահին