
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի ցանկանում իրեն համեմատել այլ ֆուտբոլիստների հետ:
«Երկրպագուներն աջակցում են ինձ այն օրվանից, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի Լոնդոն: Այդ պատճառով ես կարող եմ խաղալ այն ոճով, որն ինձ դուր է գալիս:
Միշտ ուզում եմ կառավարել խաղն ու օգնել թիմին:
Այդպես է եղել ամենասկզբից: Ինչ վերաբերում է իմ դիրքին, ես մեծ հնարավորություն ունեմ: Իհարկե, դա հպարտության զգացողություն է տալիս:
Ինձ համար մեծ պատիվ է, երբ համեմատվում եմ Բերգկամպի հետ, սակայն նա «Արսենալի» կենդանի լեգենդն է: Չեմ ցանկանում համեմատվել այլ ֆուտբոլիստների հետ: Ես ունեմ իմ ոճը դեռ մանկուց: Հպարտ եմ համեմատություններով, սակայն ես Մեսութ Օզիլն եմ ու դեռ չեմ ավարտել»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը: