«Հետքը» գրել էր Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլև միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի:
Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի և 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում:
Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաև Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն և 2 հողամաս: Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է:
Թեկնածուի հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017-ի օգոստոսից մինչև 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ):
Քարտեզին նայելով՝ կարելի է տեսնել, որ Մարությանի՝ Պրահայում գտնվող տները հետաքրքիր ձևով դասավորվել են մի գծի վրա:
Ամբողջությամբ՝ hetq.am