Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչի՞ց է անհանգիստ Նիկոլ Փաշինյանը Երևանի ընտրություններում
1991-ին վստահ լինելով իր հաղթանակի վրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց նախընտրական քարոզարշավ անցկացնելու մտքից և ընդամենը մեկ հեռուստատեսային ուղերձով հաղթեց ընտրություններում….
Երևանի ավագանու ընտրություններում (հատկապես երեկվանից հետո) շատ հետաքրքիր շրջադարձերի հավանականություն կա: Նիկոլ Փաշինյանը խիստ անհանգիստ է այս համատեքստում և Երևանի ավագանու քարոզարշավը սեփական բենեֆիսի երեկոների վերածելու մոլուցքը հենց պայմանավորված է նրանով, որ տարբեր հրապարակային և մասնավոր հարցումներից պարզ է դառնում, որ նվազագույնը Փաշինյանի պատկերացրած քվեների բացարձակ մեծամասնությունը ստանալը խիստ կասկածի տակ է:
Երեկ ԲՀԿ թեկնածուն փաստացի կարողացավ նվաճել ներկայիս իրավիճակին ընդդիմացող քաղաքացիներից շատերի համակրանքը: «Լույս» դաշինքը` որպես Փաշինյանի «աղքատ բարեկամ» (եզրույթի հեղինակային իրավունքները` Լևոն Մարգարյանի), երեկվա ԲՀԿ թեկնածուի ֆոնին վստահաբար բավականին շատ ձայներ կորցրեց: Տրամաբանություն չկա ընտրելու մի թիմի, որը վաղը մյուս օրը (անգամ 5-7 տոկոս հավաքերլու դեպքում) Երևանի քաղաքապետ է կարգելու Հայկ Մարությանին, կամ ընտրելու մի թիմի, որն ընդհանրապես ընդդիմադիր երանգներ չունի և համարում է, որ «սա մրցակցային ընտրություններ չէ, այլ համագործակցային» և սրանով ակնհայտորեն պատրաստվում է դառնալ «Քայլ» դաշինքի արբանյակը Երևանում:
«Քայլ» դաշինքն էլ իր հերթին շատ լավ հասկանում է, որ անկախ «հետհեղափոխական» էիֆորիային չի կարողանալու իր պատկերացրած բացարձակ մեծամասնությունը ստանալ և դրա համար Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցում քարոզարշավին և օրեցօր ավելի է այն վերածում անհասկանալի ջղաձգումներով ուղեկցվող անհանդուրժողականության քարոզարշավի: Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ իրենք հաղթելու են իրենց պատկերացրած տոկոսային տարբերությամբ անգամ չէր մասնակցի քարոզարշավին, ինչպես դա արեց Տեր-Պետրոսյանը 1991-ին, երբ հրաժարվեց նախագահական ընտրություններին քարոզարշավից և բավարարվեց ընդամենը մեկ հեռուստաուղերձով:
Այնուամենայնիվ, Փաշինյանն անհանգիստ է, իսկ ընդդիմացողների շարքերը գնալով ավելի են ստվարանում: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, տեսնենք ինչ վերջնարդյունք ենք ունենալու»:
Ինչի՞ց է անհանգիստ Նիկոլ Փաշինյանը Երևանի ընտրություններում1991-ին վստահ լինելով իր հաղթանակի վրա Լևոն Տեր-Պետրոսյանը…
Gepostet von Narek Samsonyan am Montag, 17. September 2018