Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջո Ռոբինսոնը, ով 14 ամիս գտնվում է թուրքական բանտում, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և խնդրել իրեն ազատել թուրքական բանտից:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ռոբինսոնը բրիտանական ITV News-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը գտնվում է խոր ընկճախտի մեջ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռոբինսոնի խնդրանքին և նշել, որ ուշադիր հետևում է նրա գործին և կապ է հաստատել Թուրքիայի համապատասխան մարմինների հետ:
Ջո Ռոբինսոնը Թուրքիայում կալանավորվել է 2017 թ., երբ իր քրդուհի ընկերուհու՝ Միրա Ռոժկանի հետ մեկնել էր հանգստանալու: Նրա ընկերուհին նույնպես ձերբակալվել է: Զույգը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և օժանդակելու հատկանիշներով:
Տեղեկությունների համաձայն՝ Ռոբինսոնը մի քանի տարի առաջ եղել է Սիրիայում և օժանդակել Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ջոկատներին (PYD/YPG), որոնք Թուրքիայում ահաբեկչական են հռչակված: Թուրքական դատարանը Ռոբինսոնին դատապարտել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: