ԱՄՆ-ում ամբողջ քաղաքը վաճառքի է հանվել մի բնակարանի գնով
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում ամբողջ քաղաքը վաճառքի է հանվել մի բնակարանի գնով

ԱՄՆ Ջորջիա նահանգում վաճառքի է հանվել Տումսբորո քաղաքը։ Վաճառողը գտնում է, որ նոր տերը կկարողանա բնակավայրը զբոսաշրջային վայր դարձնել։

Գնորդը կստանա ոչ միայն բնակելի տներ, այլ նաև շատ քաղաքացիական շինություններ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքում կա ռեստորան, ջրաղաց, ճաշկերույթների սրահ, վարսավիրանոց հնարժեք բազկաթոռներով, բանկի հնամենի շենք և նույնիսկ օպերային թատրոն։ Բացի այդ, Տումսբորոյում կա երկաթուղային դեպո՝ կառուցված 1869 թվականին։

Այս ամբողջ հարստությունը վաճառքի կհանվի 1.7 միլիոն դոլարով, այս գումարով Նյու Յորքի որևէ հայտնի թաղամասում կարելի է գնել միայն բնակարան։

Տումսբորոյի ընդհանուր տարածքը կազմում է 4.9 քառ. կիլոմետր։

news.am



Նման նյութեր