Կինը ոտքի բոլոր մատներից զրկվել է «ձկնային մատնահարդարման» պատճառով» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կինը ոտքի բոլոր մատներից զրկվել է «ձկնային մատնահարդարման» պատճառով»

Ավստրալիայի բնակիչը Թաիլանդի հանգստավայր այցելության ժամանակ փորձել է էկզոտիկ սպա-գործողություն, որը կոչվում է «ձկնային մատնահարդարում» և զրկվել է աջ ոտքի բոլոր մատներից: Այս մասին հայտնում է Metro-ն:

Միջադեպը տեղի է ունեցել 2010 թվականին: Դրանից 4 տարի առաջ՝ 2006-ին, արդեն անդամահատել էին ավստրալուհու ոտքի մի մատը. այդ ժամանակ ինֆեկցիան օրգանիզմ էր ընկել, երբ աղջիկը կանգնել էր ապակու վրա: Նա Թաիլանդում որոշել է փորձել հանրահայտություն ձեռք բերող գործողությունը, որի ժամանակ անհրաժեշտ է ոտքերը սուզել մանր ձկներով ակվարիումի մեջ, որոնք կրծոտում են մեռուկացած մաշկը:

Ինչպես ավելի ուշ է պարզվել, նոր վարակման պատճառը ակվարիումի կեղտոտ ջուրն էր: Վերադառնալով ավստրալական Պերտ քաղաք, աղջիկը տկարություն է զգացել: Հետազոտությունից հետո նրա մոտ օստեոմիելիտ է ախտորոշվել:

2012 թվականին անդամահատել են աղջկա աջ ոտքի բթամատը: Այդուհանդերձ, ինֆեկցիայի ախտանշանները չեն վերացել, և հաջորդ 5 տարիներին հեռացրել են մնացած մատները:

med.news.am