21 մարդ է զոհվել, ևս երեքը վերքեր են ստացել Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Սեպտեմբերի 18-ին ժամը 23:15-ին Թեհրանից Քերման ընթացող մարդատար ավտոբուսը բենզատարի է բախվել Բադրուդ քաղաքի մերձակայքում»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն, իշխանությունները հետաքննություն են կատարում: