Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի շաբաթ գտնվելու եմ ԱՄՆ-ում: Պարբերական բնույթ կրող այսպիսի ակադեմիական այցերը մի քանի նպատակ ունեն, սակայն ամենակարևորը մշտապես ձեռքը Վաշինգտոնի քաղաքական զարկերակի վրա պահելն է։ Միշտ պետք է իմանալ, թե ովքե՞ր են որոշումներ կայացնում և որոշումներ կայացնողների վրա ովքեր, ի՞նչ ազդեցություն ունեն։
Այդ պատճառով ամեն անգամ հանդիպումներ եմ ունենում Պետդեպում, Պենտագոնում, Ազգային անվտանգության խորհրդում, Կոնգրեսում և այս այցը բացառություն չէ։ Պարտադիր հանդիպումների շարքին են դասվում ներկա և նախկին պաշտոնյաների, լոբբիստների, ակադեմիական ու գիտական շրջանակների հետ հանդիպումներս։ Միայն այսպես կարելի մշտապես տեղյակ լինել բոլոր գործընթացներից և նախնական տեղեկություններ ունենալ սպասվող իրադարձությունների մասին։
Օրինակ, թե ի՞նչ քաղաքական գնահատականներ են տալիս նոր Հայաստանին և ո՞վ է շատ շուտով նշանակվելու Հայաստանում ԱՄՆ դեսպան։
Կարևոր է նաև իմանալ, թե ինչո՞վ են զբաղվում Վաշինգտոնում ադրբեջանցիներն ու թուրքերը։
Որոշ հանդիպումներիս անպայման կանդրադառնամ առաջիկայում»: