Ռուսական անձնագրերում շուտով նոր կնիք կհայտնվի. այն կգործի անձի մահից հետո
Advertisement 1000 x 90

Ռուսական անձնագրերում շուտով նոր կնիք կհայտնվի. այն կգործի անձի մահից հետո

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է անձնագրում հատուկ նշել, թե տվյալ անձը տալիս է իր համաձայնությունը մահից հետո իր օրգանները օգտագործել դոնորային նպատակներով:

«Համաձայնության ստացման մեխանիզմները այժմ կարգավորվում են, կարծում եմ, կլինեն մի քանի տարբերակներ, երբ մարդուն կտրվի անձնագիր կամ այլ պաշտոնական փաստաթուղթ»,- ասել է Սկվորցովան: Սկվորցովան պարզաբանեց, որ նախատեսվում է ստեղծել դոնորների տվյալների բազա:

info24.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը