Հայաստանի խորհրդանիշը. ինչպես հասարակ հայուհին փոխարինեց Ստալինին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի խորհրդանիշը. ինչպես հասարակ հայուհին փոխարինեց Ստալինին. armeniasputnik.am

Հաղթանակի զբոսայգին Երևանի ամենախորհրդանշական և պատմական վայրերից է, որի զարդն, իհարկե, «Մայր Հայաստան» հուշարձանն է։

Ստալինից մինչև «Մայր Հայաստան»

Կար ժամանակ, որ Երևանի գլխավոր փողոցներից մեկը` Արմյանսկայան, Ստալինի անունով էր կոչվում։ Այստեղ միհարկանի և երկհարկանի տներ էին` այգիներով շրջապատված, որոնք հետագայում կտրեցին, և սկսվեց Ստալինի պողոտայի լայնածավալ շինարարությունը` «ստալինյան» հինգհարկանի շենքերով։

st

Ստալինը, ավելի ճիշտ` առաջնորդի բրոնզե քանդակը, նայում էր հենց պողոտային։ Քանդակը տեղադրվել է 1950թ-ին (հեղինակներն են Սերգեյ Մերկուրովը և Ռաֆայել Իսրայելյանը)։ Ավելի ուշ, երբ Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքը վերացավ, հուշարձանը հանեցին, պողոտան էլ կոչվեց Լենինի անունով, շատերին թվաց, որ այդտեղ կհայտնվի Վլադիմիր Իլյիչի հուշարձանը, բայց հնգամյա դատարկությունից հետո` 1967թ-ին, որոշվեց տեղադրել «Մայր Հայաստան» քանդակը, որի հեղինակը նկարիչ-մոնումենտալիստ Արա Հարությունյանն էր։

Թե ինչպես սովորական հայուհին փոխարինեց Ստալինին

«Մայր Հայաստան» հուշարձանի նախատիպ է դարձել սովորական մի աղջիկ` Եվգենիա Մուրադյանը, որը նվաճել է մեծ քանդակագործ Արա Հարությունյանի սիրտը և ոգեշնչման աղբյուր դարձել։ Եվգենիան հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է բանջարեղենի խանութում մի տղամարդ անթարթ նայել նրան, հետո մոտեցել է Եվգենիային ու նրա մորը, պատմել քանդակի ստեղծման ծրագրի մասին և աղջկան առաջարկել բնորդուհի դառնալ։

5301964

«Նա խնդրեց մորս թույլ տալ կեցվածք ընդունել իր արվեստանոցում։ Մայրս վրդովված մերժեց այդ առաջարկը. այդ տարիներին ընդունված չէր, որ երիտասարդ աղջիկը (իսկ ես այդ ժամանակ 17 տարեկան էի) բնորդուհի լինի։ Երբ տանը պատմեցինք այդ հանդիպման մասին, պարզվեց, որ մեզ հանդիպած մարդը եղել է եղբորս ղեկավարը` հայտնի քանդակագործ Արա Հարությունյանը, որի մասին եղբայրս մեծ հարգանքով խոսեց և առաջարկեց ինձ հետ գալ արվեստանոց»,- պատմել է նա։

00mon25

Ու աղջիկը որոշել է բնորդուհի դառնալ։ Ընդհանուր առմամբ վեց անգամ է եղել արվեստանոցում ու ապշել է, երբ տեսել է գիպսե ծեփապատճենի ավարտուն տեսքը։

«Նկարիչը խորաթափանցորեն տեսնել և արտահայտել էր այն, ինչ թաքնված էր իմ մեջ, այն, ինչ անհասկանալի էր նույնիսկ ինձ համար»,- խոստովանել է նա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am