Ցուցարարները չեն հեռանալու կառավարության դիմացից, մինչև Փաշինյանին չտեսնեն. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ցուցարարները չեն հեռանալու կառավարության դիմացից, մինչև Փաշինյանին չտեսնեն. hraparak.am

Կառավարության շենքի դիմաց այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքված` Գեղարքունիքի մարզից։ Նրանք Արծվաշեն համայնքի բնակիչներն են, պահանջում են կառավարությունից փոխհատուցում իրենց բնակարանները վերանորոգելու համար։ Նրանց խոսքով` դեռ տարիներ առաջ տները մնացել են սահմանից այն կողմ, իրենք հաստատվել են Ճամբարակի գյուղերում, սակայն նոր տներ չեն կարողացել կառուցել, դրանք հիմնականում փայտից են։

Բողոքավորներին մոտեցավ պետական վերահսկողության ծառայության աշխատակիցը` կոչ անելով իրենց խնդիրը ներկայացնեն, սակայն բնակիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում։ Արծվաշենցիները նշեցին, որ իրենք չեն հեռանալու կառավարության շենքի դիմացից, քանի դեռ Փաշինյանն իրենց չի հանդիպել։

hraparak.am