Մտքի արթնության մասին
Advertisement 1000 x 90

Մտքի արթնության մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Ամոնին և ասաց. «Ինձ կյանքի խո՛սք ասա, հա՛յր»: Հայր Ամոնն ասաց. «Գնա՛ և քո խորհուրդները դարձրո՛ւ բանտարկված՝ չարագործների պես, որոնք մարդկանց հարցնում են, թե ե՞րբ կգա կամ ո՞ւր է դատավորը, իսկ սպասման երկյուղից դողում են ու զարհուրում: Այդպես պետք է կրոնավորը սպասի ու հանդիմանի իր հոգին և ասի. «Վա՜յ ինձ, ինչպե՞ս եմ կանգնելու Քրիստոսի ատյանի առաջ և ի՞նչ պատասխան եմ տալու»: Այսպե՛ս խորհիր հանապազ և կկարողանաս ապրել»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am