Լալա Մանուկյանի ֆեյսբուքյան հրապարակումը. Խնդրում եմ ուշադիր նայեք նկարներին։
Սովորական գյուղ է Ստեփանավանի կողմերում։
Ու գյուղերում, սովորաբար դպրոցը մեկն է ու շատերի տանից ահագին հեռու՝ ոտքի ճամփա…
Գյուղերում չկա տաքսի, չկա երթուղային, որ ասենք անձրև կամ կարկուտ գա՝ մեքենայով մոտենաս դպրոցին։
Ու մեծ մասը չունեն անձնական մեքենա։
Երեխաները գյուղի խորդուբորդ ճամփեքով երբեմն կիլոմետրի չափ ոտքով են գնում։
Վերջերս կանգնեցի դպրոցից դուրս եկող ճանապարհի վրա, ու ուշի ուշով զննում էի դպրոցից դուրս եկող երեխաների հագ ու կապը։ Սեպտեմբերի առաջին շաբաթն էր, շատ երեխաներ ոչ թե նոր կոշիկ չունեին, այլ շատերինը հմամաշ էր, ոչ պիտանի անձրևային օրերի համար։
Որ մի հատ էլ պատկերացնում եմ, որ էդ ծակ կոշիկներով անձրևին դուրս են գալիս տանից, ոտքերը թաց 6-7 դասաժամ նստում դպրոցում, սիրստ մղկտում ա։
Անցած տարի 100 զույգից ավել ռետինե ու կաուչուկե սապոկներ գմեցինք, մեջը քեչայով ու բաժանեցինք Սպիտակի իտալական թաղամասի, Ստեփանավանի գյուղերում ապրող բալիկներին։
Գիտեմ, ռետինե սապոկները տաք չեն պահում, բայց ոտիկները չոր ու ապահով են լինում։ Մինչև ձյուն գալը կհագնեն։
Գինը 2 000 դրամից էր սկսվում։ Ավելի որակովները մինչև 6 000 դրամ էին, նայած ինչ միջուկ ունեն, ռեզին են, թե կաուչուկ։
Ընկերներ ջան, բերեք էս տարի էլ երջանկացնենք մեր երեխեքին, նրանց տաք ոտիկներ պարգևենք։
Անգամ կարող եք մի ոտիկի համար սապոկի գումարը տրամադրել՝ հազար դրամի չափով, մեկ ուրիշն էլ հոգ կտանի էն մյուս ոտքի մասին ու շատ լավ գործ կստացվի։
Ներքևում անցած տարվա մեր նախաձեռնությունից նկարներ կան։
Խնդրում եմ միացեք այս շատ կարևոր նախաձեռնությանը, որպեսզի բալիկները անձրևներին դիմավորեն ապահով ոտնամաններով, ու չոր ոտքերով։
#շատկարևոր
#չոր_ոտիկներ_նախաձեռնություն
#չկա_ուրիշի_բալիկ_բոլորը_մերնեն