
Մոսկվայում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը ժամանակից շուտ հաղթանակի հասավ Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի նկատմամբ:
Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Շուտով ռինգ դուրս կգա և WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի Արամ Ավագյանը: