![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/09/948120.jpg)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13 մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Գագաթնաժողովի ընթացքում Կանադայի վարչապետը ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև բազմազանության և ինտեգրման խթանման հարցերում:
Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաև Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարևորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական դերը:
Գագաթնաժողովից հետո վարչապետ Թրյուդոն այցելության ընթացքում կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրի առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիները: