ԽՈՅԵՐ
Այսօր դուք թունոտ տրամադրություն կունենաք և կցանկանաք բոլորին նեղացնել, կատակել կամ ծաղրել: Եթե ձեր սիրելին օժտված է հումորի զգացողությամբ, ապա նրան միայն նախանձել է պետք:
ՑԼԵՐ
Այսօր դուք պետք է ձեռք բերեք այնպիսի մի բան, որը կմիավորի ձեզ և ձեր սիրելիին: Ժամանակն է, որպեսզի ձեր միությունը խորհրդանիշ ունենա, որը կլինի ձեր երկուսինը միաժամանակ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ինչ-որ նորություն քննարկել ձեզ հետ: Անգամ եթե ձեզ դա չի հետքրքրի, աշխատեք, ամեն դեպքում, լսել այն, ինչ նա ձեզ կասի, հակառակ դեպքում՝ վեճերից չեք խուսափի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ժպտալ և ուրախանալ կյանքին՝ ինչ էլ որ պատահի: Եթե ձեր օրինակին հետևի նաև ձեր սիրելին, ապա օրն էլ ավելի բարեհաջող կլինի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիերլին հրատապ գործեր կունենա, ուստի որոշ ժամանակ չի կարողանա ձեր կողքին լինել: Մի նեղացեք և մի փորձեք նրա հետ հարաբերություններ պարզել. երբ նա ավարտին հասցնի իր գործերը, իր ողջ ժամանակը ձեզ կտրամադրի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի գուշակել ձեր ցանկությունները և առավել ևս դրանք իրականացնել: Սակայն եթե դա նրա մոտ ստացվի, ապա դուք կդառնաք աշխարհի ամենաերջանիկ մարդը: Միգուցե արժե՞ նրան հուշել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք անհամբերությամբ կսպասեք գործերն ավարտելուն, որպեսզի պատրաստվեք իսկական տոնի: Սակայն ձեր սպասումները կարող են երկար տևել, այնպես որ՝ աշխատեք վայելել ամեն մի պահը:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր չարժե ինչ-որ կերպ արագացնել իրադարձությունները ձեր կյանքում: Ամեն ինչ թող իր հունով գնա: Ոչ դուք, ոչ էլ ձեր սիրելին այսօր պատրաստ չեք լինի վճռական քայլերի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ խորհուրդ է տրվում ավելի առողջարար բանով զբաղվել, քան հեռուստացույց դիտելն է: Օրինակ` գնացեք արշավ, թեև դժվար, թե ինչ-որ մեկը կարողանա ընկերակցել ձեզ, եթե, իհարկե, ձեր սիրելին ամեն ինչ մի կողմ չդնի հատուն իր սիրած անձնավորության:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր հարաբերությունների մանրամասները կկարողանաք քննարկել միայն հեռախոսազրույցի միոցով: Եթե անգամ հաջողվի միմյանց հանդիպել, ապա դա կլինի միայն երեկոյան:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր պետք չէ զբաղվել երկրորդ կեսի փնտրտուքներով: Իսկ եթե արդեն գտել եք ձեր սիրելիին, մի փորձեք նրա համար նվեր ընտրել. այսօր այնքան էլ հարմար օր չէ նման բաների համար:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին իրեն շատ տարօրինակ և անկանխատեսելի կպահի: Մի շտապեք հույսը դնել տրամաբանության վրա: Այսօր դա ձեզ չի օգնի, ավելի լավ է` կիսեք նրա խենթությունը: