
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը:
«Կան որոշ հարցեր, խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն ապագայում, սակայն, իմ կարծիքով, ներկայումս ունենք ընտրական գործընթաց, որ քայլ առաջ է: Հույս ունեմ, որ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի և կունենա իր ցանկացած իշխանությունը»,- ասաց նա: