Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հերթական մեծ հարձակման մասին։ Նրա խոսքով, կոտրվել են մեծ քանակությամբ էլեկտրոնային փոստեր։
«Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք ադրբեջանցիների ձեռքում են։ Բայց քանի որ մեյլերը շատ են, դեռ շատերի մեջ չեն մտել, վնաս չեն տվել։ Նայեք, եթե ձեր հասցեն կա, շուտ մտեք, գաղտնաբառը փոխեք», – գրել է նա։
Հասցեները, որոնք հարձակման թիրախում են, կարելի է գտնել ԱՅՍՏԵՂ։