«2004-ից տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ…»
Advertisement 1000 x 90

«2004-ից տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ…»

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2004-ից (շատերը՝ 95-96-ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։

Կեցցե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։ Կեցցե քաղաքացու հաղթանակը»։



Նման նյութեր