«Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի»
Advertisement 1000 x 90

«Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի»

Game of the Trons սերիալում մեռյալները գերեզմաններից վեր են կենում ու գնում պատերազմի կենդանի մարդկանց դեմ: Մինչև մեռյալները չպարտվեն, նոր աշխարհ ու նոր հարաբերություններ չի ստեղծվի:

Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական դաշտի Մեռյալները պատերազմի էին դուրս եկել ու պարտվեցին: Խոսքը ոչ բոլորի մասնակիցների մասին է:

Հիմա մի գդալ վատ բան ավելացնեմ մեղրի տակառի մեջ: Այն տեսակետը, որ մի գերհզոր, գերինտելեկտուալ, մաքրեմաքուր թիմ է եկել քաղաքապետարան ու առհասարակ քաղաքական դաշտ ու աննախադեպ վստահության քվե է ստացել, կարծում եմ այնքան էլ տեղին չի:

Իմ տեսակետով ամեն ինչ ավելի պարզ է ու տրիվիալ: Մարդիկ ընդամենը երկրորդ անգամ են Սերժին Մերժել: Քարոզչության մեխն այն էր, որ Սերժը լավ չի մերժվել, կա վտանգ, որ կվերակենդանանա ու մարդիկ ավելի հիմնավոր կերպով են Սերժին Մերժել` արդեն երկրորդ անգամ: Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի:

Կա Նիկոլ ու ինչ-որ մարդկանց խումբ, որոնք մերժում են հինը, բայց լավ չգիտեն՝ ինչ են ուզում, ինչ են կառուցելու ու ոնց են կառուցելու: Այս հարցերի շուրջ է կարող ձևավորվել նոր քաղաքական դաշտ ու նոր հարաբերություններ և այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել քաղաքական ընտրությունների մասին: Տեղի ունեցածը քաղաքական կազմակերպությունների միջև նովանդակային ընտրություն չի եղել»:

https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10216493080536853?__xts__[0]=68.ARCKKDvLfRQLbkugj28OoVFM28sLSEqL3X-OHS6Bh61Xgp6NOdkIH9m0IWULWHEvPw7Y6nhx1nl3ZX8S61yxxdmAgslMWucwyn4v1-JheUXdrj6plFPeCFMdg27B5fv2izooZTaTrkRUjidFZ6blxg6AuThSktoS64O7CvD0ihag8F_VuuYEX8-giclYMD2sbQnf_exMSb3cXwIHSKebQTYeiaoJOi4ILfz25a1Onw&__tn__=-R

 



Նման նյութեր