Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «ՊՍԺ-«Ռեն» (3:1) հանդիպումից հետո, որն անցկացվել է «Ռոազհոն Պարկ» մարզադաշտում, մի երեխա է վազելով  ներխուժել խաղադաշտ՝ մոտենալով Նեյմարին:  Ֆուտբոլիստը մոտեցող աշխատակիցներին խնդրել է չմիջամտել, այնուհետև գրկախառնվել է տղայի հետ, իսկ դաշտից դուրս գալուն պես նրան է տվել իր մարզաշապիկը:
Տրիբունաներում նստած երկրպագուները ծափահարություններով ողջունել են բրազիլացու այդ քայլը: