Ֆլորենցիայում Palazzo Strozzi թանգարում նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել: Տղամարդը վազել է նկարչուհու մոտ և հարվածել նրա գլխին Աբրամովիչի պատկերով և իր հեղինակած նկարով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Նա 51-ամյա Չեխիայի քաղաքացի է:
Թանգարանի տնօրեն Արտուրո Գալանսիոնի խոսքով, հարձակման հետևանքով հայտնի սերբ նկարչուհի Աբրամովիչը չի տուժել: Տղամարդու ձերբակալությունը նկարահանվել է:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նկարչուհին հեռանում էր ցուցահանդեսից: Նրա խոսքով, թանգարնում շատ մարդ կար, որոնք ցանկանում էին իր ստորագրությունը ստանալ կամ պարզապես շփվել և երբ տղամարդը մոտեցավ իրեն, նկարչուհին նրանից ոչ մի ագրեսիա չէր սպասում և ժպտաց նրան:
«Հանկարծակի նա կտրուկ հարվածեց նկարով, նկարը պատռվեց և ես հայտնվեցի շրջանակի մեջ: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ», – պատմել է նկարչուհին: Դեպքից հետո նա տղամարդուն հարցրել է, թե ինչի համար նա այդպես վարվեց: Նա պատասխանել է, որ «հանուն արվեստի»: Ենթադրվում է, որ Աբրամովիչի նկարի հեղինակը հարձակվողն է:
Մարինա Աբրամովիչը, ով այժմ 71 տարեկան է, հայտնի է որպես պերֆորմանս ժանրում աշխատող նկարիչ:
Աբրամովիչը լայն ճանաչում է ձեռք բերել 1974 թվականին «Ռիթմ 0» նախագծից հետո: Նկարչուհին վեց ժամ շարունակ անշարժ է մնացել լսարանի առջև և 72 պատրաստված առարկաների օգնությամբ թույլ տվել նրանց անել ինչ ցանկանում են:
Սկզբում նրան հանդեպ ուշադրություն և քնքշանք էին դրսևորում, իսկ հետ սկսել են ագրեսիվ վերաբերվել, մասնավորապես, վարդի փշեր խրել մարմնի մեջ և կտրել հագուստը: