Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալիեն
Advertisement 1000 x 90

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալիեն

Համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն բուժում է անցնում Բարսելոնայի կլինիկաներից մեկում: Այդ մասին գրել է Vanguardia թերթը՝ վկայակոչելով երգչուհու շրջապատին:

Աղբյուրների խոսքով՝ 85-ամյա Կաբալիեն հոսպիտալացվել է հինգ օր առաջ միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով: Նշվում է, որ բուժումը հաջող է ընթանում, և Կաբալիեն կարող է դուրս գրվել արդեն Լա-Մերսե տոնից հետո, որը Բարսելոնայում նշվում է սեպտեմբերի 24-ին:

2012 թվականին երգչուհին, չնայած տարիքին, տարած միկրոինսուլտին և ծնկի վնասվածքին, որն ստացել էր ընկնելու հետևանքով, ելույթ է ունեցել աշխարհի մի քանի թատրոններում: