ՊարույրՀայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես բաւական ծանր տարայ այն լուրը, որ ՀՀ նորընծայ վարչապետին ԱՄՆ պաշտօնեաները անուշադրոթեան մատնեցին։
1988-ին 40-ս չէր լրացել, երբ Եթովպիայ արտաքսուելուց երեք շաբաթ անց յայտնուեցի ԱՄՆ-ում։ Կարճ ժամանակամիջոցում արժանացայ ամենաբարձր կառոյցների պատասխանատուների ընդունելութեանը, ունկնդրութիւն կազմակերպուեց ԱՄՆ Կոգրեսի զոյգ պալատների համատեղ ԵԱՀԿ յանձնաժողովում, հանդիպեցի կոնգրեսմենների ու սենատորների, նախագահ Ռեյգանի հետ։ Էլ չեմ խօսում լրջագոյն ամերիկեան պարբերականներում բազմաթիւ հրապարակումների մասին։ (Եւ արժէ նաեւ տեղեակ լինել՝ «Կոնգրեսի արձանագրութիւններ»-ում մեծ քանակութեամբ նիւթեր կան, որոնք նոյնիսկ հարիւրամեակներ անց մեծագոյն հիացմունքով ներկայացնելու եք ձեր զաւակներին։)
Ես ոչ վարչապետ էի, ոչ էլ նոյնիսկ պատգամաւոր։ Մեր այսօրուայ վարչապետից էլ մօտ հինգ տարով երիտասարդ էի։ Արդ ինչո՞ւ նա պետութիւն ներկայացնելով նոյնիսկ այն ժամանակուայ ինձ արժանացրած ուշադրութեանը չի արժանանում։ Ոչ իմ անգլերէնն էր աւելի լաւը, ոչ էլ ես աւելի հմայիչ էի։
Բանն այն է, որ ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ երկիրը գնահատում էր ազատութեան համար տարուող պայքարը եւ ինձ՝ արտաքսեալ անձիս չէին դիմաւորում ու ընդունում, այլ իր ազգի (եւ կոմունիստական ողջ կայսրութեան) ազատութեան համար պայքարող եւ ոչ կոմունիստաստրուկ անձի»։
Ես բաւական ծանր տարայ այն լուրը, որ ՀՀ նորընծայ վարչապետին ԱՄՆ պաշտօնեաները անուշադրոթեան մատնեցին։ 1988-ին 40-ս չէր…
Gepostet von Paruyr Hayrikyan am Montag, 24. September 2018