ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման. «Իրատես de facto»
Advertisement 1000 x 90

ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե անգամ ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու, սեփական վարսավիրին, «Կյանքի խոսքի» ոճաբանին բազմաֆունկցիոնալ դերակատարություն վստահելու, մի քանի թիկնապահներով շրջելու թեման:

«Եվ դա այն դեպքում, երբ նրա ամուսինը Հայաստանի «հպարտ քաղաքացիների» առջև ԱԱԾ-ից և ոստիկանությունից պահանջում է «ասֆալտին փռել» օլիգարխներին ու նրանց թիկնապահներին, որովհետև «իրենք իրենց ավելի հավասար են զգում», քան մնացած «հավասարները»:

Նույն կերպ կուլիսներում քննարկում են Բաբլոյանի այցը Շվեյցարիա՝ առանց «մի հատիկ» թիկնապահի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր