
«Dasaran.am» կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Dasaran.am»-ի պատասխանատուները սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել են ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ:
Դավիթ Տոնոյանը դրական է համարել նախաձեռնությունը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, մշակել գործողությունների անհրաժեշտ փաթեթ՝ ծրագիրն իրականացնելու համար։