Տիրոջ Խաչափայտի սուրբ մասունքը դուրս կբերվի երկրպագության
Advertisement 1000 x 90

Տիրոջ Խաչափայտի սուրբ մասունքը դուրս կբերվի երկրպագության

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում ենք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Վարագա Սուրբ Խաչի տոնին նվիրված Ս. Պատարագին և ստանալու այս եկեղեցում պահվող Տիրոջ Խաչափայտի սուրբ մասունքի օրհնությունը: Վարագա Սուրբ Խաչի տոնը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Սեպտեմբերի 30-ի առավոտյան մասունքակիր խաչը հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի և կմնա մինչև 19:00: Սիրով սպասում ենք բոլորին:

qahana.am