Մեկնարկել է «Բարև թրեյլզ» էկոտուրիզմի ծրագրի երկրորդ փուլը, որը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամը «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը։
Սեպտեմբերի 20-ին մեկ շաբաթով Հայաստան է ժամանել 35 կամավորից բաղկացած երկրորդ խումբը՝ Շվեյցարիայից, Իսպանիայից և Գերմանիայից, որը Հայաստանից կամավորների հետ համատեղ աշխատում է Վայոց Ձորի «Արփա» (նախկինում Գնիշիկ) պահպանվող լանդշաֆտում էկոկրթական արահետների և էկոտուրիստական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։