Քաղաքացին եկել էր մարզից, հասել էր Կրկեսի մոտ, Կադաստրի Կոմիտեի շենքը չէր գտնում։ Մի քանի անգամ զանգեց, բացատրում էի՝ էլի սխալ ուղղությամբ էր գնում. կինո «Ռոսիան» շփոթեց կինո «Հայրենիքի» հետ, Մամուլի շենքն այդպես էլ տեղը չբերեց։ Շատ դես ու դեն գնաց, շատ զանգեց…
Վերջապես գտավ ճիշտ տեղը՝ երբ կողքի շենքը նկարագրեցի ու ասացի, որ «դեմը իսկական տանկ է կանգնած»։ Հանդիպմանն ասացի՝ դժվար գտաք մեզ, հա՞։ Բարկացավ՝ ախր, ա′յ աղջիկ ջան, որովհետև էն տանկ չի, է՜, բէտէէ′ռ ա…
—
(Երևի կռահեցիք՝ Կադաստրի թեմայով ուրախ պատմությունների շարք ենք սկսում. լրացուցիչ ժպիտը չի խանգարի աշխատանքին, եթե չօգնի էլ։ Ուղարկե′ք մեզ ձեր պատմություները)։
Էս էլ ինձ հետ ա եղել։
Gepostet von Ruzanna Khachatryan am Mittwoch, 26. September 2018