
Եսթերինոս հայրը գնում էր անապատով, և նրա հետ ուրիշ եղբայրներ էլ կային: Սրանք վիշապ տեսնելով` փախան: Եվ երբ կանգնեցին, եղբայրներից մեկն ասաց ծերին. «Դու է՞լ վախեցար նրանից, հա՛յր»: Ծերն ասաց նրան. «Նրանից չէի վախենում, որդյա՛կ, սակայն եթե չփախչեի նրանից, չէի կարողանա հոգու ամբարհավաճությունից ազատվել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016