Առաքինության մասին
Advertisement 1000 x 90

Առաքինության մասին

Մի անգամ մի խումբ վանականներ էին հավաքվել Նոր Սկիտեի մոտ: Նրանց մոտով մի վարդապետ անցավ ու չողջունեց՝ ո՛չ «Աստված օգնական» ասաց, ո՛չ «բարի օր», ո՛չ «բարև ձեզ»: Այնժամ վանականներից մեկը հայր Տրիֆոնին ասաց.

– Հա՛յր Տրիֆոն, այս վարդապետը լավ, բարոյական մարդ է:

Ծերն ի պատասխան ասաց.

– Սուրբ լեռան մեր ջորիները նույնպես բարոյական են:

Այդպիսով ծերը մատնանշեց, որ միայն մարմնի առաքինությունը, ժուժկալությունը բավարար չեն, այլ անհրաժեշտ է նաև գթասրտություն, հեզություն և բարություն ունենալ: Չէ՞ որ տասը կույսերի մասին Քրիստոսի պատմած առակում հենց դա է ընդգծվում: Տասը կույսերը մարմնի կուսություն ունեին, ճգնում էին, սակայն նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար, քանի որ ձեթ չունեին, այսինքն՝ ողորմածություն, ըմբռնողություն չունեին, չէին «բարևում» մարդկանց:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am