Անգլիայի Լիգայի Գավաթ. Արսենալը դուրս է գալիս հաջորդ փուլ
Advertisement 1000 x 90

Անգլիայի Լիգայի Գավաթ. Արսենալը դուրս է գալիս հաջորդ փուլ

Անգլիայի Լիգայի Գավաթի 3-րդ շրջանում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Բրենթֆորդին»: Հանդիպումն ավարտվեց Ունայի Էմերիի գլխավորած թիմի հաղթանակով` 3:1:

«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը, մեկ անգամ աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը: Հյուրերի կազմում գոլ խփեց Ալան Ջաջը:

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 75-րդ րոպեին:

«Արսենալ»-«Բրենթֆորդ»` 3:1

Գոլերը` Ուելբեք (5՛, 37՛) – Ջաջ (58՛)

Ֆուտբոլային հանդիպումը այստեղ.

armsport.am