ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ակնհայտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքի ու գործի տարբերությունը․․․
Մինչև վարչապետ ընտրվելը՝ Փաշինյանն ամենասուր քննադատությունն էր հնչեցնում կառավարության ներկայացրած այն օրինագծերի ու նրանց հեղինակների հասցեին, որոնք կոչված էին գերվարչապետական համակարգի ամրապնդմանը․․․
Բա հիմա ինչո՞ւ չի հանձնարարում իր նախարարներին՝ հանդես գալ գերվարչապետական համակարգը թուլացնող և Խորհրդարանի դերն ամրապնդող օրենսդրական նախաձեռնություններով։
Ի՞նչ է, պաշտոնը փոխո՞ւմ է ճաշակը․․․»:
Ակնհայտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքի ու գործի տարբերությունը․․․Մինչև վարչապետ ընտրվելը…
Gepostet von Գևորգ Պետրոսյան am Mittwoch, 26. September 2018