
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փողոցային արդյունավետ պայքարի մշակույթը, անշուշտ, քաղաքացիական հասարակության կայացման և, ինչու չէ՝ նաև ժողովրդավարության հաստատման կարևոր ցուցիչ է, բայց այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, եթե վերածվի սահմանադրական կարգը տապալելու միջոցի․․․
Ես երկու ձեռքով կողջունեմ ժողովրդին կրկին փողոց դուրս բերելու՝ Փաշինյանի մտադրությունը, եթե դա արվի աղանդավորության և համասեռամոլության տարածման գործին լծված անձանց հիասթափեցնելու նպատակով։
Եթե կարող եք, այդտեղ օգտագործեք ժողովրդի ուժը․․․ Միմիայն գովելի կլինի․․․»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=340937159807111&id=100016724891018