«Ռեստարտ» նախաձեռնությունը երեկ ակադեմիական տարկետման վերաբերյալ քննարկում էր կազմակերպել։ Բանախոսներից մեկը ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն էր։ Նա իր խոսքում միտք արտահայտեց, որ կրթության ոլորտը զարգացնելու համար գումար է պետք։ Պողոսյանի այս պնդմանը հակադարձեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամ, քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը․
«Պարոն Թևան Պողոսյան, այստեղ նստած երիտասարդները, որ Դուք ասում եք՝ ֆեյսբվուքով լայքում եմ, հուսով եմ կարդացել եք և այլն, իրենց կարող եք անհատական մոտենալ, և իրենց մասնագիտական գիտելիքները ստուգել, ու կխնդրեմ՝ հեգնական տոնով չխոսել։ Մեկ էլ ես զգացի, որ եթե մարդը աղքատ լինի, փող չունենա, Դուք իրեն ասեք՝ դու չես կարող սովորել, դու փող չունես, փողի մասին մտածի։ Այստեղ նստած մարդիկ հարկեր վճարում են, հանցագործությամբ չեն զբաղվում, և մեղավոր չեն, որ երկիրը թալանել են, էս մարդիկ ուղղակի ուզում են ապրել։ Ես ընդհանրապես համաձայն չեմ, որ թող լինի, ամեն ինչ կլինի»։