
Երեկ ուշ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Օշականում. 5-րդ դասարանի աշակերտներից մեկին գտել են կախված։
Գյուղացիները «Փաստինֆո»-ի լրագրողին պատմեցին, որ դեռահասը դին հայտնաբերվել է իրենց տան հողամասում՝ կեռասենուց կախված։ Անմիջապես փորձել են բուժօգնություն ցուցաբերել, բայց այլևս եղել է ուշ։
Ինքնասպանության դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։