
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երջանկության 15 բացառիկ տարի: Աստծո օրհնությամբ` երեք հրաշք դուստր, բազմաթիվ անմոռանալի պահեր, մեծ ձեռքբերումներ և ամուր օջախ` ամեն ինչ, ինչի մասին կարելի է երազել: Իհարկե, նաև անխուսափելի կորուստներ` կյանքից հեռացած հարազատներ և ընկերներ: Հարսանիքի 15-րդ տարեդարձը անվանվում է «բյուրեղապակյա», քանի որ հղկված բյուրեղի պես ամուր են հարաբերությունները, պարզ և անբիծ: Երեկ հյուրընկալում էինք մեր շատ սիրելի ընկերների մի զույգ, որ այս տարի նշում են ամուսնության 63-րդ տարեդարձը: Սեր և երջանկություն ձեր բոլոր սիրելի մարդկանց»:
https://www.facebook.com/vigen.sargsyan.94/posts/2244932702202412