Բրիտանական համալսարանում կհայտնվի ապագա լրտեսների ուսուցման ծրագիր. The Times
Advertisement 1000 x 90

Բրիտանական համալսարանում կհայտնվի ապագա լրտեսների ուսուցման ծրագիր. The Times

Բուքինգհեմյան համալսարանի ուսանողները հաջորդ տարվանից հնարավորություն կստանան դառնալու միջազգային լրտեսության բակալավրներ: Ինչպես գրել Է The Times թերթը, բրիտանական բուհը պատրաստվում Է շրջանավարտների ուսուցում սկսել «անվտանգություն, հետախուզություն եւ կիբեռսպառնալիքներ» մասնագիտությամբ՝ ի պատասխան իր ապագա աշխատակիցների նկատմամբ բրիտանական հատուկ ծառայությունների աճող ու փոփոխվող պահանջների:

Այդ մասնագիտությունն ընտրած ուսանողները բուհն ավարտելուց հետո գիտելիքներ կստանան ոչ միայն դիվանագիտության պատմության եւ միջազգային քաղաքականության նրբությունների բնագավառում: Նրանց կպատմեն այն մասին, թե ինչպես Է կառուցված հետախուզական ծառայությունների աշխատանքը, եւ ինչպես Է իրականացվում տեղեկատվության փոխանակումը տարբեր երկրների համանման կառույցների միջեւ: Նաեւ մեծ ուշադրություն Է դարձվելու կիբեռանվտանգության հարցերի վրա, ընդ որում՝ հաքերների խնդրի ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ քաղաքական ասպեկտների եւ նրանց դեմ պայքարի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր