Visa Inc. Փոխնախագահ Մարկ Նելսենի կարծիքով՝ վճարային համակարգերն առաջիկա երկու տարիներին կբախվեն վճարումներում տեղի ունեցող փոփոխությունների, որոնք ավելի շատ կլինեն, քան վերջին 20 տարում: Այս մասին նա հայտնել է Banki.ru-ի հետ զրույցում:
«Առաջիկա երկու տարում մենք կտեսնենք փոփոխություններ, որոնք ավելի շատ կլինեն, քան վերջին 20 տարում: Դա կապված է նրա հետ, որ վճարումների էլեկտրոնային տարբերակները հասանելի են դառնում մեծ թվով մարդկանց: Օրինակ՝ Ավստրալիայում վճարումների 70 տոկոսը տեղի է ունենում հենց այդ տարբերակով»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: