Միլանը վստահ հաղթանակ տարավ Սասուոլոյի նկատմամբ
Advertisement 1000 x 90

Միլանը վստահ հաղթանակ տարավ Սասուոլոյի նկատմամբ

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»:

«Ռոսոներիների» կազմում գոլով աչքի ընկան Ֆրանկ Կեսյեն, Սամուել Կաստիլյեխոն, իսկ Սուսոն դարձավ դուբլի հեղինակ: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ֆիլիպ Ջուրիչիչը:

Այս խաղից հետո «Միլանը» 9 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական: «Սասուոլոն» 13 միավորով նահանջեց 5-րդ տեղ:

«Սասուոլո»-«Միլան»` 1:4

Գոլերը` Ջուրիչիչ (68՜) – Կեսյե (39՛), Սուսո (50՛), Կաստիլյեխո (60՜), Սուսո (90+4՜):

armsport.am