
Բաթումիում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Հայաստանի կանանց հավաքականը 6-րդ տուրում հաղթանակ տոնեց Ռուսաստանի նկատմամբ 3:1 հաշվով:
Մեր ընտրանու կազմում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդրա Գորյաչկինային, իսկ Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ Նատալիա Պոգոնինայի նկատմամբ:
Էլինա Դանիելյանը սևերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենիուկի հետ, իսկ Աննա Սարգսյանը կրկին սև խաղաքարերով միավորը կիսեց Վալենտինա Գունինայիի հետ:
Այս տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 11 միավոր ու հավասարվեց առաջատարներին՝ ԱՄՆ-ին ու Վրաստանին: