«Սա նշանակում է՝ տառապել քաղաքական հավկուրությամբ ու օրը ցերեկով՝սեփական քթից այն կողմ չտեսնել»
Advertisement 1000 x 90

«Սա նշանակում է՝ տառապել քաղաքական հավկուրությամբ ու օրը ցերեկով՝սեփական քթից այն կողմ չտեսնել»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ասում են, «ոզնուն էլ հասկանալի է», որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն սարերի ետևում չեն, այլև անխուսափելի են՝ մոտակա 3-4 ամիսներին։ Ու բոլորովին անհասկանալի է Ազգային ժողովի երկու երբեմնի ծանր քաշայինների համառությունը՝ հնարավորինս ժամանակ ձգել՝ հույս ունենալով, թե այն իրենց օգտին, հետևաբար՝ պետության փաստացի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժի ու նրա առաջնորդի դեմ է աշխատում։

Սրանք սին հույսեր են։ Սա նշանակում է՝ տառապել քաղաքական հավկուրությամբ ու օրը ցերեկով՝սեփական քթից այն կողմ չտեսնել։ Հիմա իրավիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին ստեղծվել էր այս տարվա մայիսի սկզբին, երբ Աժ իշխող մեծամասնությունը պարզապես չէր ուզում տեսնել ու չէր էլ կարող ըմբռնել, թե ինչ է կատարվում խորհրդարանի պատերից դուրս։

Այնինչ, եթե այս ուժերի շարքերում մնացել են ինչ-որ սթափ դատող մարդիկ, պետք է հուշեն իրենց լիդերներին, որ իրենց համար գնացքը վաղուց գնացել է և միայն մեկ ճանապարհ ունեն՝ քաղաքական աղբանոցում չհայտնվելու համար։ Այն է՝ հիմնովին վերակառուցել իրենց շարքերը, ասպարեզից ու հանրության տեսադաշտից հեռացնել կոռումպացված, վարկաբեկված, ամբարտավան ու ամբարիշտ դեմքերին, փոխել թե կենտրոնական և թե տեղական ղեկավար կազմերը՝ ասպարեզ հանելով բոլորովին նոր դեմքերի ու հնարավորինս շուտ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նոր ընտրական օրենսգիրքը շուտափույթ ընդունելուց հետո։

Այն ժամանակ միգուցե միասին դաշինք կազմած՝ հնարավոր լինի հաղթահարել Ազգային ժողովի քվեների անցողիկ շեմը։ Այլ ճանապարհ պարզապես չկա։ Հակառակ պարագայում այդ երկու ուժերին սպասում է խորհրդային կոմկուսի անփառունակ վախճանը»։

Ինչպես ասում են, "ոզնուն էլ հասկանալի է", որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն սարերի ետևում չեն, այլև…

Gepostet von Atom Margaryan am Sonntag, 30. September 2018



Նման նյութեր