Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բռնապետական ռեժիմի օրոք բազմաթիվ արհեստածին ու անբովանդակ մեդիա դիսկուրսների մեջ երբեմն հայտնվում էին բավականին ուշագրավ թեմաներ: Դրանցից մեկն էր գազի գինը: Սա, ի տարբերություն կոռուպցիայի ու Սաշիկի 50%-ի, իր մեջ բովանդակություն պարունակող հարց էր: Բովանդակալից ու բազմաշերտ: 150 դոլարով Հայաստանին մատակարարվող գազը սպառողին երկու անգամ թանկ էր հասնում, կորուստները ահռելի տոկոս էին կազմում, Վրաստանի միջով տրանզիտն էր միշտ հարցեր հարուցում, Իրանական այլընտրանքն էր պարբերաբար հնչեցվում մասնավորապես հենց ընդդիմադիր Նիկոլի կողմից:
Խոսքը գնում է Հայաստանի խոշորագույն ընկերության մասին: Խոշորագույն հարկատուի: Մեր սպառողական զամբյուղի կարևորագույն բաղադրիչի մասին: Բայց արի ու տես, որ, հեղափոխությունից հինգ ամիս անց, էդ ուղղությամբ առանձնապես զարգացումներ չկան: Նու, բացի էն փաստից, որ Տրանսգազի ղեկավար «Գազի Կոլյան» շատ անսպասելիորեն ինքնասպանություն գործեց՝ հեղաշրջումից երկու ամիս անց: Իմիջիայլոց, չար լեզուները պնդում են, որ այդ ոլորտից «հանվող» գումարների մեծ մասը հենց Տրանսգազով էր հանվում ԱԳԼՃԿ-ների և այլ միջոցների օգնությամբ:
Ավելին, մերձկրեմլյան լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պուտին-Փաշինյան առաջին իսկ հանդիպման ժամանակ գազի գնի թեման շոշափվել է, ընդ որում, հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնական Մոսկվան իր անկեղծ զարմանքն էր արտահայտել ներհայկական գազի գնի առընչությամբ, հիշեցնելով, որ գազը ՌԴ-ից Հայաստան է մատակարարվում շատ էժան գնով: Հիշեցնելուց զատ նրանք նաև փոխանցել են որոշ փաստաթղթեր, որոնք կօգնեին հայկական կողմին հասկանալ, թե ինչպես և ինչու է գազը այդքան թանկ հասնում սպառողին: Դե ռսներին հասկանալ կարելի է. Պուտինի զանգը հրապարակելուց հետո հրաժարական տվող Կարապետյանը պետք է պատժվի, որ պայմանական կարապետյանների մտքով չանցնի, որ կարան նույն ֆոկուսը կրկնեն ապագայում:
Հիմա, ես էլ մտածում եմ, տենաս Փաշինյանն ում կամ ինչին ա սպասում: Բա ընդդիմադիր Նիկոլը ոնց կնայեր այն վարչապետին, ով իր ձեռքի տակ եքյա պապկա ունի ու գործի չի դնում, ժողովրդին էժան գազով չի ուրախացնում: Միգուցե արտահերթ ընտրությունների օրվա հաստատմանն ա սպասում… եսիմ… Ասածս ինչ ա, հարգելի պատգամավորներ, էս ամառվա կոմունալները ձեզ կարող ա ներեմ, բայց եթե արագի մեջ չցրվեք, ձմեռվա կումունալները ձեր վզով ա: Մեր «Մանդելան» մինչև ընտրության չգնա, գինը չի էժանացնի: Խիղճ ունեցեք»: