Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապատեղեկատվություն տարածելով նմանվում ենք ադրբեջանցիներին
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվաերթը ուշադրության արժանացավ նաև facebook-ի հայ օգտատերերի կողմից… Մի մասը հրճվանքով, իսկ որոշ մասն էլ հեգնանքով են մեկնաբանում Փաշինյանի հերթական PR քայլը…
Բայց Փաշինյանի հեծանիվ վարելուն չէ, որ ուզում եմ անդրադառնալ… Փաշինյանի «bicycle»-ոտ լուսանկարների տարածելուց հետո որոշ հայ օգտատերեր և հիմնականում գործող իշխանություններին գովերգողները և սպասարկողները, սկսեցին համացանցում տարածել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի լուսանկարները, որտեղ վերջինս ևս հեծանիվ է վարում… Արդեն պատկերացնում եք, թե ինչ մեկնաբանություններով հանդես եկան մեր օգտատերերը… Ամենամեղմը՝ «Սա էլ մեր վարչապետին է կրկնօրինակում»…
Համացանցը ողողած հայհոյախառն մեկնաբանություններին չեմ էլ անդրադառնա…
Սակայն այս ամեն ինչում ամենատխուրն ինձ համար այն բացահայտումն է,որ մենք կամաց-կամաց ընդօրինակում ենք մեր արևելյան հարևանների պրիմիտիվ և տգետ ապատեղեկատվություն տարածելու ոճն ու ձևը…
Հարգելի´ հայրենակիցներ-օգտատերեր, մենք ազերի-թուրքերից միշտ տարբերվել ենք նրանով, որ տեղեկատվություն հրապարակելուց նախ ստուգել ենք սկզբնաղբյուրը և աչքի ենք ընկել վերլուծելու կարողություններով…Սակայն վերջին շրջանում մեր որոշ օգտատերերի մոտ նկատվում է ԴԵԳՐԱԴԱՑԻԱ… Սկզբում Սուրբ Գեղարդի կեղծած նկարն էին հիստերիկ ձևով տարածում՝ փորձելով ապացուցել, որ այն վնասված է, հետո ևս մի քանի այսպիսի էժանագին և ձախողված PR քայլեր արվեցին facebook-ում, իսկ հիմա էլ Իլհամ բաբայի Փաշինյանին «կրկնօրինակելու»փաստն են առաջ տանում…
Պետք չէ նմանվել անգրագետ և պրիմիտիվ մեր արևելյան հարևաններին… Պետք չէ կրկնօրինակել ազերիների նախրային վարվելաձևը…Դա մեզ հարիր չէ…Առավել ևս, եթե հարցը վերաբերում է Ադրբեջանին, որի հետ տեղեկատվական պայքարում մենք միշտ հաղթել ենք մեր ինտելեկտուալ կարողությունների, այլ ոչ թե էժանագին կեղծիքների շնորհիվ…
Ի դեպ, լավ կլիներ, եթե մեր օգտատերերը, ովքեր ապշերոնյան սուլթանիկին մեղադրում են Փաշինյանին կրկնօրինակելու մեջ, ստուգեին իրենց կողմից տարածվող լուսանկարի վաղեմությունը և իմանային, որ այն հրապարակվել է 2016 թ-ի օգոստոսի 11-ին (http://www.1news.az/…/il-ham-aliev-prokatilsya-na-velosiped…)…
Հ.Գ. Հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նստեցնելը և Երևանի կենտրոնով թիկնազորով ման տալը շատ թույլ PR էր…»:
Ապատեղեկատվություն տարածելով նմանվում ենք ադրբեջանցիներինԱյսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվաերթը ուշադրության…
Gepostet von Gagik Hambaryan am Sonntag, 30. September 2018