Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու` մասնակցելու «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը: «Ասում են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար»,- գրել է լրագրողը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում: